«Շնորհավոր ծնունդդ, իմ սեր Մանե». Միկա Ղափլանյանի հույզերը դստեր 3-ամյակի առթիվ

Դերասաններ Միկա Ղափլանյանի և Մարիամ Ադամյանի դուստրը՝ Մանեն, արդեն 3 տարեկան է: Գրում է BRAVO.am-ը:

Այդ առիթով որոշել է հանրայնորեն իր ջերմությունն ու սերն արտահայտել հայրը՝ Միկան՝ շնորհավորելով աղջնակին և գեղեցիկ լուսանկարներ հրապարակելով:

«Շնորհավոր ծնունդդ, իմ երեք տարեկան Մանե: Իմ սեր Մանե»,- գրել է Ղափլանյանը:

Դերասաններն ամուսնացել են 2022-ի փետրվարի 27-ին՝ Տեղերի վանական համալիրում: Նրանց դուստրը ծնվել է 2023-ի հունվարի 26-ին: