Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 104 տարեկան է: Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարներով ու էմոցիաներով, գրում է Tert.am-ը:
«2004 թվականից միացանք այս մեծ ընտանիքին … թատրոն, որի պատմությունը ակնածանք ու հարգանք է նեշնչում: Հպարտ եմ, որ ծառայում եմ քեզ իմ կյանքի առաջին թատրոն: Շնորհակալ եմ Վարպետս՝ Վահե Շահվերդյան, որ բացեցիր թատրոնի դռները մեզ համար»,- գրել է դերասանուհին:


















