Աննա Մանուչարյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Աննա Մանուչարյանն Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել: Գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք՝ դերասանուհին վերջերս նկարահանվել է ռեժիսոր Արման Մարությանի «Մանյունյա» սերիալում:

«Ասել, որ ես երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել։ Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր. այս հագուստը, այս պատմությունը, մթնոլորտը…

Եվ նման թիմի հետ աշխատելը իսկական հաճույք է և երազանք յուրաքանչյուր դերասանի համար»,-ֆիլմի նկարահանումների ժամանակ անկեղծացել էր դերասանուհին: