Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը նոր օրիգինալ ֆոտոշարքով է հանդես եկել։ Լուսանկարներն արվել են «Ջոկեր»-ային ոճով։ Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել հոկտեմբերի 3-ին։ Լուսանկարներում դերասանուհին կաշվե բաճկոնով և կոշիկներով է։ Կերպարը լրացնում է մուգ դիմահարդարումը։
«Չգիտեմ դուք ոնց, բայց ես 3-րդ օրն է, ինչ «Ջոկեր» ֆիլմի ազդեցության տակ եմ»,- գրել է դերասանուհին հրապարակված ֆոտոշարքի մեկնաբանության դաշտում։