Ջենիֆեր Էնիսթոնի նոր ընկերը պատմել է իրենց սիրավեպի մասին

Ջենիֆեր Էնիսթոնի նոր ընկերը պատմել է իր և 56-ամյա դերասանուհու սիրավեպի մասին։ Ջիմ Քըրթիսն, ով սոցիալական ցանցերում իրեն ներկայացնում է որպես հիպնոթերապևտ, հայտնվել է ամերիկյան հայտնի «Today» շոուում և նկարագրել, թե ինչպես է սկսել հանդիպել «Ընկերներ» սերիալի աստղի հետ։ Գրում է Tert.am-ը: 

«Ծանոթացրել ենք ընկերների միջոցով։ Մենք պարզեցինք, որ ունենք ընդհանուր ընկերներ, և մենք պարզապես սկսեցինք խոսել: Շատ ժամանակ պահանջվեց», – ասել է նա՝ խուսափելով այն հարցից, թե որքան ժամանակ են ինքն ու դերասանուհին հանդիպում։ «Անցել է երկար ժամանակ։ Անցել է մի քանի ամիս, գրեթե մեկ տարի»,- նշել է նա: 

Ջենիֆեր Էնիսթոնը և Ջիմ Քըրթիսը առաջին անգամ միասին նկատվել են անցյալ ամռանը՝ ընկերների հետ Իսպանիայում հանգստանալիս։ Ընդամենը չորս ամիս անց զույգը պաշտոնապես հաստատեց իրենց հարաբերություններն Ինստագրամում։ Անիստոնը սև-սպիտակ լուսանկար հրապարակեց Քըրթիսի 50-ամյակի երեկույթից՝ գրելով. «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։ Քըրթիսն էլ իր հերթին նույն ժամանակ նմանատիպ լուսանկարներ էր հրապարակել՝ դրանք մակագրելով. «Եթե սա երազ է, ես չեմ ուզում արթնանալ»։