Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության հայտերը կընդունվեն փետրվարի 2-ից մարտի 2-ը ներառյալ։ Գրում է Fast News-ը:
Մրցանակաբաշխությանը նվիրված հերթական նիստի ընթացքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանը տեղեկացրել է նոր անդամների ընտրության մասին։ Կինոակադեմիայի անդամների շարքերը համալրել են պրոդյուսերներ Տիգրան Մաթոսյանը, Կարինա Սիմոնյանը և Արման Միտոյանը։
2026 թվականին գործող 12 անվանակարգերին միանալու է ևս մեկը՝ «Լավագույն մոնտաժ» անվանակարգը։ Բացի այդ, լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին թույլատրվելու է մասնակցել նաև «Լավագույն օպերատոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
«Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը։















