Ուկրաինաgիները քննադատել են Մադոննային՝ խորհրդային խորհրդանիշով լուսանկարի համար

67-ամյա երգչուհի Մադոննայի լուսանկարը, որտեղ նա կրում է մորթե գլխարկ՝ ականջակալով և խորհրդային բանակի տարբերանշանով, վրդովմունք է առաջացրել ուկրաինացի սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ուկրաինացի օգտատերերը հիասթափություն են հայտնել և խնդրել են երգչուհուն հեռացնել «գլխի վրայի աղբը»:

Մորթե գլխարկով Մադոննայի գրառումը գրեթե երեք հազար մեկնաբանություն է հավաքել Ինստագրամում:

Մեկնաբանություններում նշվում է. «Նման գլխարկով՝ գնացեք Ռուսաստան: Նրանք իսկապես անհամբեր սպասում են ձեզ այնտեղ տեսնելուն»։  «Որքա՜ն տխուր է տեսնել ԽՍՀՄ խորհրդանիշը գլխարկիդ վրա»։ «Ծեր մառազմ, և մենք քեզ լսում էինք»։