ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդիի կենտրոնում իր կնոջ՝ Մելանյայի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մի փոքր «գլամուրի» կարիք ունի։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։
«Առաջին անգամ է անհավանական, հիանալի շքեղություն հայտնվում։ Խոսքը Սպիտակ տան, մեր երկրի մասին է, մեզ պետք է մի փոքր «գլամուր», որը ես սիրում եմ»,- ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Թրամփի կարծիքով` ֆիլմը հիանալի է նկարահանված։ Նա նշել է, որ իրեն դուր է եկել, թե ինչպես է ֆիլմում պատկերված Միացյալ Նահանգների և Սպիտակ տան շքեղ կյանքը։















