Բելլա Հադիդի նախկին ընկերը ձերբակալվել է

Ադան Բանուելոսը՝ մոդել Բելլա Հադիդի նախկին ընկերը, ձերբակալվել է։ Իրավիճակը զարգացել է զույգի բաժանման մասին վերջերս տարածված լուրերի ֆոնին։

Complex-ի տվյալներով՝ Բանուելոսը իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է իր վատ հրապարակային վարքագծի պատճառով, որը պայմանավորված է եղել ալկոհոլի չարաշահմամբ։ Ձերբակալությունից հետո նա տեղափոխվել է բանտ, բայց շուտով ազատ է արձակվել՝ 386 դոլար գրավի դիմաց։

Հետաքրքիր է, որ TMZ-ը հաղորդում է, որ Բելլային և Ադանին միասին են տեսել։ Նրանք գրկախառնվել և պարել են Տեխասի բարերից մեկում Բանուելոսի ձերբակալությունից մի քանի ժամ առաջ։

Բելլա Հադիդի և Ադան Բանուելոսի սիրավեպը տևել է մոտ երկու տարի։ Նրանց առաջին անգամ միասին տեսել են Տեխասում 2023 թվականի աշնանը։