Հայտնի է «Ֆորսաժ» ֆիլմի հաջորդ մասի թողարկման ամսաթիվը

«Ֆորսաժ 11» խորհրդանշական մրցարշավային ֆրանշիզայի վերջին մասը կթողարկվի 2028 թվականի գարնանը: Շարքի 11-րդ ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 17-ին, ինչպես հայտարարել է Վին Դիզելը իր էջում: Վերջին մասը կոչվում է «Ֆորսաժ. Հավերժ»:

«Ոչ ոք չէր ասել, որ ճանապարհորդությունը հեշտ կլինի… բայց սա մեր ճանապարհորդությունն է: Այն, որը մեզ սահմանել է և դարձել մեր ժառանգությունը… Եվ ժառանգությունը… հավերժ է: 2028 թվականի մարտի 17: ՖՈՐՍԱԺ ՀԱՎԵՐԺ», – լուսանկարը մակագրել է դերասանը:

Բնօրինակ ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և սկիզբ է դրել կինոյի պատմության ամենահաջողակ մարտաֆիլմերից մեկի ստեղծմանը: Տարիների ընթացքում շարքը ընդլայնվել է՝ հասնելով տասը լիամետրաժ ֆիլմի, այդ թվում՝ «Ֆորսաժ. Հոբս և Շոու»-ի սփին-օֆֆը: