«Կյանքը ինձ բազմիցս գցել է, բայց ես կանգնել եմ նորից». Գայա Արզումանյան

«Ես միշտ սիրուն եմ։ Ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, այլ հատկապես այն օրերին, երբ սիրտս լուռ է ցավից։
Կյանքը ինձ բազմիցս գցել է…Ես անցել եմ դժվար ճանապարհներով, տեսել եմ այն, ինչից ուրիշները կկոտրվեին։

Բայց ես կանգնել եմ նորից։ Յուրաքանչյուր անկումից հետո հավաքել եմ ինձ, չեմ կորցրել իմ լույսը, իմ հավատը, իմ սերը։
Իմ կոտրվելու պահերին անգամ չեմ կորցրել ինձ։ Հոգիս սովորել է ուժեղ լինել, իսկ սիրտս՝ շարունակել սիրել։

Այսօր ես այստեղ եմ՝ ամեն ցավի միջով անցած, բայց կանգնած, գեղեցիկ ու վստահ, որովհետև ես ամեն ինչ զգացել եմ, ու ամեն ինչում՝ հաղթել եմ»,- ինստագրամյան իր էջում անկեղծացել է երգչուհի Գայա Արզումանյանն ու հրապարակել տեսանյութ: Հայտնում է Tert.am-ը։