Թիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ ամուսնության մասին

Թիմոթի Շալամեին հարցրել են նրա և իր 28-ամյա ընկերուհու՝ Քայլի Ջենների հարսանիքի մասին։ Հարցը հնչել է ռեժիսոր Ռիչարդ Քերթիսի հետ զրույցի ժամանակ՝ Լոնդոնում Շալամեի նոր՝ «Մարտի Հիանալի» ֆիլմի ցուցադրությունից հետո։

Սկզբում Քերթիսը հարցրել է, թե արդյոք Շալամեն ընկերուհի ունի, որին նա կտրուկ պատասխանել է «այո»։ Այնուհետև ռեժիսորը կտրուկ հարցրել է. «Կարծում եք՝ երբևէ կամուսնանաք»։

The Daily Mail-ը նշում է, որ դրանից հետո 30-ամյա Շալամեն շփոթվել է և տեսանելիորեն ամաչել է։ «Վա՜յ։ Դա այնքան անձնական է։ Դուք ինձ խնդիրների մեջ եք գցելու, ընկեր։ Այո՛», – վերջապես պատասխանել է դերասանը։

Այնուհետև Քերթիսը հարցրել է, թե արդյոք ներկաները կկարողանան մասնակցել իր հարսանիքին, որին դերասանը պատասխանել է. «Ո՞վ ենք «մենք»-ը։ Ամբողջ ամբոխը»։ Հանդիսատեսը սկսել է ծափահարել, իսկ հարցազրույց վարողը կատակել է. «Կարծում եմ՝ պետք է ասեք՝ ոչ»։

Մեր ժամանակների ամենահաջողակ դերասաններից մեկը՝ Թիմոթի Շալամեն, և ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները, որի կարողությունը գնահատվում է մոտավորապես 650 միլիոն դոլար, հանդիպում են արդեն երեք տարի։