Նորվեգիայում ձերբակալվել է թագաժառանգ արքայադստեր որդին՝ բռնաբարության մեղադրանքով

Նորվեգիայում իրավապահ մարմինները ձերբակալել են թագաժառանգ Մետտե-Մարիտի 29-ամյա որդուն՝ Մարիուս Բորգ Հոյբիին։ Այս մասին հայտնել է նորվեգական NTB լրատվական գործակալությունը՝ հղում անելով կասկածյալի փաստաբանին։ Նա շուտով կներկայանա դատարան։

Օսլոյի ոստիկանությունը հայտարարել է, որ Հոյբին ձերբակալվել է նոր մեղադրանքներով, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու, դանակով սպառնալիքի և դատարանի կողմից հրամայված շփումներից զերծ մնալու կարգադրության խախտման համար։ Այս մեղադրանքները լրացնում են արդեն իսկ առկա քրեական գործը։

Ընդհանուր առմամբ, հետաքննությունը առաջադրել է 38 մեղադրանք, այդ թվում՝ չորս հնարավոր բռնաբարության, ինչպես նաև մի քանի նախկին զուգընկերների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործություններից մի քանիսը կարող են կատարվել այն ժամանակ, երբ զոհերը քնած են եղել կամ խիստ հարբած վիճակում են եղել։

Քննիչները հայտնում են, որ ունեն լուսանկարնե և տեսաապացույցներ։ Հոյբին նախկինում խոստովանել է՝ որոշակի գործողություններ կատարել է ալկոհոլի և կոկաինի ազդեցության տակ, ինչպես նաև չի թաքցրել իր թմրանյութերի հետ կապված խնդիրները։

Եթե մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ մինչև 16 տարվա ազատազրկում։