Համացանցում մանրամասներ են հայտնվել Անաստասիա Ռեշետովայի ընկերոջ՝ Վլադիսլավ Աբրահամյանի մասին, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին է, որի հետ նա պատրաստվում է ամուսնանալ: Super.ru-ի տվյալներով՝ 33-ամյա Աբրահամյանը մարզիկ է և շքեղ անշարժ գույքի սեփականատեր։
«Ռեշետովայի ընկերոջ մասին շատ բան հայտնի չէ. Վլադիսլավը զբաղվում է ձիասպորտով և մարտարվեստով, և, ըստ հրապարակային աղբյուրների, նա նաև Բարվիխայում ունի ընտանեկան առանձնատուն, որի արժեքը 80 միլիոն դոլար է», – հաղորդում է լրատվամիջոցը։
Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է այն առանձնատանը, որը Աբրահամյանները փորձել են վաճառել դեռևս 2020 թվականին: Այդ ժամանակ այն համարվում էր Ռուսաստանի ամենաթանկ բնակելի շենքը: Միևնույն ժամանակ, հրատարակությունը Վլադիսլավի հորը՝ Արա Աբրամյանին, դոլաային միլիոնատեր է անվանում։
30-ամյա Ռեշետովան վերջերս է հայտարարել իր մոտալուտ հարսանիքի մասին՝ ցուցադրելով մատանեմատի մեծ քարով մատանին: Սակայն նա չի բացահայտել իր սիրելիի ինքնությունը:



















