Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրը ներքնազգեստով լուսանկարվել է Ռիհաննայի ապրանքանիշի համար

Վիվիեն Ուիլսոնը՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Էլոն Մասկի (նախկինում հայտնի որպես նրա որդի Քսավիեր) տրանսգենդեր դուստրը, կրկին նկարահանվել է Ռիհաննայի Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում։

Լուսանկարներում և տեսանյութում 21-ամյա Վիվիենը կեցվածք է ընդունել սև կոմպլեկտով և ապրանքանիշի նոր՝ The Lace Flow հավաքածուի ժանյակավոր պենյուարով։

Վիվիեն Ուիլսոնը ակտիվորեն զբաղվում է մոդելային կարիերայով։ Անցյալ տարի նա իր նորամուտը նշեց Նյու Յորքի նորաձևության շաբաթում, իսկ վերջերս նկարահանվել Savage x Fenty-ի Սուրբ Վալենտինի օրվա գովազդային արշավում։