Էմմա Մանուկյանը 37-ամյակը նշում է Օդրի Հեփբերնի ոճով ու հայկական ձևով

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է նաև մի շարք սերիալներից, հետաքրքիր կերպով է անդրադարձել իր 37-ամյակին։ Գրում է BRAVO.am-ը:

Նոր ֆոտոշարքում դերասանուհին միավորել է քաղաքային ոճն ու իր շուրջը համախմբել անծանոթ մարդկանց, որոնք շատ հայկական ձևով շնորհավորում են նրան։ Լուսանկարներում դերասանուհին մի քիչ էլ Օդրի Հեփբերնին է հիշեցնում՝ իր էլեգանտությամբ ու սանրվածքով։

«Մեկ էլ 36 տարի հետո իմ սիրած 3-ն ու 7-ը նորից իրար կողք կլինեն»,- գրել է նա։