«Ամեն կորուստից հետո մարդը կարող է նորից ծաղկել». Մանո Գրիգորյան

«Ապրելը պարզապես շնչել չէ։ Ապրելը՝ զգալն է, նույնիսկ երբ ցավում է։Ապրելը՝ ամեն առավոտ աչքերդ բացելն է ու հասկանալը, որ սիրտդ դեռ պատրաստ է սիրել, նույնիսկ եթե երեկ կոտրվել էր։ Ապրելը համարձակություն է՝ ընտրել լույսը, երբ ներսումդ մութ է։Ապրելը հավատ է, որ ամեն կորուստից հետո մարդը կարող է նորից ծաղկել։

Եվ գուցե ամենակարևորը՝ ապրելը ինքդ քեզ չդավաճանելն է, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը քեզ չի հասկանում»,- ինստագրամյանի իր էջում գրել է Մանո Գրիգորյանը: Հայտնում է Tert.am-ը: