Վերա Բրեժնևան իր 44-ամյակը նշել է մոր և կրտսեր դստեր հետ

Փետրվարի 3-ին Վերա Բրեժնևան դարձել է 44 տարեկան։ Երգչուհին տարեդարձը նշել է իր մոր՝ Թամարայի, 16-ամյա դստեր՝ Սառայի և այլ հարազատների հետ։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Գրում է Tert.am-ը:

«Ամենատաք ծննդյան հիշողություններ», – գրել է Բրեժնևան։ 

Հիշեցնենք, որ «Վիա Գրա» խմբի նախկին վոկալիստ Վերա Բրեժնևան լքել էր Ռուսաստանը 2022 թվականին։ Նա ամուսնալուծվել էր պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեից՝ ութ տարվա ամուսնությունից հետո։ Բրեժնևան ունի ավագ դուստր՝ Սոնյան, Վիտալի Վոյչենկոյի հետ ամուսնությունից, և կրտսեր դուստր՝ Սառան, գործարար Միխայիլ Կիպերմանի հետ ամուսնությունից։ Նրանք ամուսնալուծվել են 2012 թվականին։ Բրեժնևան ներկայումս հարաբերությունների մեջ է, բայց չի բացահայտել իր զուգընկերոջ անունը։