Լեոնարդո ԴիԿապրիոն, Էմմա Սթոունը, Թիմոթի Շալամեն և այլ հայտնիներ՝ «Օսկար»-ի թեկնածուների ճաշկերույթին

Բևեռլի Հիլզում կայացել է «Օսկար» մրցանակի թեկնածուների ընթրիքը: Միջոցառմանը մասնակցել են մրցանակակիր աստղեր Էմմա Սթոունը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեյթ Հադսոնը, Թիմոթի Շալամեն, Էլ Ֆանինգը, Ջեյքոբ Էլորդին, Թեյանա Թեյլորը, Ստելան Սկարսգարդը, Իթան Հոուքը, Ռոուզ Բիրնը, ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Փոլ Թոմաս Անդերսոնը և ուրիշներ։ Գրում է Tert.am-ը:

37-ամյա Էմմա Սթոունը, ով ստացավ յոթ «Օսկար»՝ գերազանցելով Մերիլ Սթրիփի ռեկորդը (նա ստացավ իր յոթերորդ անվանակարգը 1988 թվականին՝ 38 տարեկանում), ընթրիքին մասնակցել է Julie de Libran կարճ զգեստով՝ խորը դեկոլտեով:

Երկու անգամ «Օսկար» մրցանակի թեկնածու 46-ամյա Քեյթ Հադսոնը շլացրել է կարմիր զգեստով և Lanvin բարձրակրունկներով: