49-ամյա Մաքսիմ Գալկինը սոցցանցերում հրապարակել է կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ նոր լուսանկարներ։ Գրում է Tert.am-ը:
76-ամյա դերասանուհին հազվադեպ է կիսվում իր լուսանկարներով, նոր լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել առցանց։ Շատ օգտատերեր կարծիք են հայտնել, որ նա չափազանց շատ է դիմում պլաստիկ վիրահատությունների ու ֆիլտրերի օգնությանը։
Մեկնաբանություններում բաժանորդները քննարկում են Պուգաչովայի արտաքին տեսքը։ Շատերը նշել են, որ երգչուհին այլևս նման չէ իրեն և ենթադրել են, որ նա չափից շատ է տրվել պլաստիկ վիրահատությունների։ Օգտատերերը կարծում են, որ Պուգաչովան շրթունքների լիցք և դեմքի լիֆթինգ է արել։
«Շատ տխուր է տեսնել, թե ինչպես են տարեց կանայք փորձում ավելի երիտասարդ տեսք ունենալ։ Նրանց դեմքերը լարված են, շրթունքները՝ ուռած, և դա անբնական տեսք ունի։ Ես հասկանում եմ, որ բոլորը ցանկանում են երկարացնել իրենց երիտասարդությունը, բայց այս տեսարանը խրախուսելի չէ», «Բացարձակապես անճանաչելի, ոչ մի նմանություն հին Պուգաչովային» և «Ալլա՛։ Որքա՞ն դեռ պետք է վերականգնվես։ Հիմա դու այլմոլորակայինի ես նման», – գրել են մեկնաբանություններում։

















