«Խենթանում եմ սև ու սպիտակ շարքի համար». Արմինկա

Երգչուհի Արմինկան նոր ֆոտոշարք է հրապարակել ինստագրամյան իր էջում: «Խենթանում եմ այս սև ու սպիտակ շարքի համար»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:

Ավելի վաղ երգչուհին կիսվել էր սպասվող նորությամբ. «Այս տարին մեծ նախագծերի տարի է ինձ համար: Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը, որի վրա աշխատել եմ մեկ տարի»:

Արմինկան հավելել էր, որ հավաքածուի մի մասը կարվել է Լոս Անջելեսում, իսկ մյուս՝ զգալի մասը, Հայաստանում: