BBC News-ին տված հարցազրույցում պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը հայտնել է, որ ֆիլմի ստեղծողները պաշտոնապես սկսել են աշխատանքները «Ֆորմուլա 1»-ի շարունակության վրա, որի գլխավոր դերում կլինի Բրեդ Փիթը։
Բրուքհայմերի խոսքով՝ սցենարը ներկայումս մշակման փուլում է։ Նա նշել է, որ ակտիվորեն քննարկվում են ինչպես սյուժեի, այնպես էլ կոնցեպտի գաղափարները, ինչպես նաև դերասանական կազմի ընտրությունը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում ֆիլմի հաջողության շնորհիվ հնարավոր շարունակության մասին, և այժմ դա կարելի է համարել հաստատված։
Անցյալ ամառ թողարկված «Ֆորմուլա 1» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 630 մլն դոլար, ինչն այն դարձրել է Apple Original Films-ի ամենահաջողված թողարկումը: Այս տարի այն առաջադրվել է Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը պատմում է 62-ամյա վետերան մրցարշավորդ Սոնի Հեյսի (Բրեդ Փիթ) մասին, որը երկարատև բացակայությունից հետո վերադառնում է Ֆորմուլա 1։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին, իսկ համապրոդյուսերը՝ աշխարհի յոթակի չեմպիոն մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։















