Լոնդոնում վաճառքի է հանվել գիտնականների կողմից ստեղծված, աշխարհում առաջին արհեստական մսից պատրաստված կոտլետը, որի արժեքը 250 հազար ֆունտ ստերլինգ է:
Նրանք այդ միսը ստեղծելու համար ծախսել են 2 տարի, որի ընթացքում, տեղադրելով էլիտար ցեղատեսակի հորթի մկանը սննդարար միջավայրում, առաջացրել են նոր բջիջներ, որոնցից էլ կազմված է արհեստական միսը:
Սա կարևոր ձեռքբերում է մարդկության պատմության մեջ, որովհետև այն թույլ կտա դադարեցնել սննդի համար կենդանիների սպանդը:
Սա նաև նշանակում է, որ շուտով բազմաթիվ աղքատ ու հետամնաց երկրկներում հնարավոր կլինի պայքարել սովի դեմ, քանզի արհեստական միսն իր բաղադրությամբ շատ սննդարար և օգտակար է օրգանիզմի համար ու չի զիջում բնականին: Այն հեշտությամբ կարող են ստանալ տարբեր երկներում:
Արտադրանքը վաճառքի մեջ է հայտնվելու 2023 թվականից:
Մասնագետների հավաստմամաբ՝ այդ տարիներին արհեստական մսի արժեքը կազմելու է 50-70 ֆունտ ստերլինգ, սակայն հետագայում գինը կնվազի տասը անգամ: