Քիմ և Քորթնի Քարդաշյանները այցելել են Ծիծեռնակաբերդ

Քիմ և Քորթնի Քարդաշյանները, երեխաների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նշենք, որ Քիմը 2015 թվականի իր այցի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ չէր այցելել, այս անգամ նրանք բավականին երկար ժամանակ են անցկացրել թանգարանի ներսում:

Տարածքից դուրս գալուց հետո Քորթնին ողջունել է երկրպագուներին, իսկ Քիմը սիրով լուսանկարվել է նրանցից մի քանիսի հետ: