Սուպերբոուլում բարձր գնահատականի արժանացած ելույթից հետո Bad Bunny-ն պատրաստվում է մեծ էկրանին իր դեբյուտին: Երգիչը կնկարահանվի պատմական դրամայում, հաղորդում է The Guardian-ը։
Bad Bunny-ն հնարավորություն է ստացել խաղալու «Պորտո Ռիկո» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմը հիմնված է կղզում իսպանական գաղութային տիրապետության դեմ պայքարող Խոսե Մալդոնադո Ռոմանի կյանքի վրա: 1897 թվականին նա մասնակցել է Յաուկոյի ապստամբությանը: Մոտ 300 ապստամբներից բաղկացած խումբը պլանավորել էր գրավել Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի զորանոցը, և հենց այս ապստամբության ժամանակ էր, որ ժամանակակից Պուերտո Ռիկայի դրոշը առաջին անգամ հրապարակայնորեն բարձրացվեց կղզում: Մալդոնադո Ռոմանը բազմիցս բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար 1898-ից 1909 թվականներին, բայց փախչելու նրա կարողության շնորհիվ նրան շնորհվել է «Կախարդ» մականունը:
Դերասանական կազմում են նաև Վիգո Մորտենսենը, Խավիեր Բարդեմը և Էդվարդ Նորտոնը: Վերջինիս խոսքով՝ ֆիլմը կշարունակի այնպիսի խոշոր դրամաների ավանդույթը, ինչպիսիք են «Կնքահայրը» և «Նյու Յորքի ավազակախմբերը». «Բոլորը գիտեն, թե ինչպիսի լեզվի և ռիթմի բանաստեղծ է Ռենեն։ Հիմա նրանք կտեսնեն, թե ինչպիսի տեսլական ունի նա վիզուալ արվեստում։ Եվ եթե այն կապենք Bad Bunny‑ի հետ, որպեսզի նրանք իրական պատմություն պատմեն Պուերտո Ռիկոյի արմատների մասին, կարծես բոցը գտնի դինամիտի շաշկին, որը միայն սպասում էր նրան»։
Ռեփեր Ռեզիդենտեն կբեմադրի ֆիլմը. «Մանկուց երազել եմ ֆիլմ նկարահանել իմ երկրի մասին։ Պուերտո Ռիկոյի իրական պատմությունը միշտ էլ հակասական է եղել։ Այս ֆիլմը մեր ինքնության հաստատումն է՝ պատմված այն կրքով և անկեղծությամբ, որին արժանի է մեր պատմությունը»։



















