Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ վարկ վերցնում, քան տղամարդիկ

Point of sale վարկերի օգտագործման վիճակագրությունը ներկայացրել է 2018 թվականի իր հետազոտության տվյալները, որոնց համաձայն կանայք 8 անգամ ավելի հաճախ են վարկ վերցնում, քան տղամարդիկ: Սակայն սա ունի լուրջ հոգեբանական պատճառներ:

Պարզվում է, որ կանայք ավելի համարձակ ու անվախ են վարկ վերցնելու հարցում, որովհետև նրանք կարծում են, որ եթե չկարողանան մարել գումարը, ապա նրանց կօգնեն իրենց շրջապատի տղամարդիկ՝ հայրը, եղբայրը, ամուսինը: Իսկ տղամարդիկ ավելի պատասխանատու են վերաբերվում այս հարցին, քանզի նրանք իրենց օգնող չունեն:
Սակայն այս վիճակագրությունը խիստ անհանգստացրել է մի խումբ ֆեմինիստների, ովքեր մեղադրել են կենտրոնին սեռական խտրականություն քարոզելու մեջ:

Ի պատասխան այս բողոքի՝ վիճակագրական կենտրոնը նաև հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն ավանդներ ունենալու քանակով կանայք կրկին գերազանցում են տղամարդկանց 5.2 անգամ: Այս անգամ հոգեբանները բացատրել են այսպիսի արդյունքները՝ ասելով, որ ընտանիքներում հիմնական ֆինանսներ բերողը տղամարդն է, և կինն ավելի մեծ հնարավորություններ ունի գումար տնտեսելու:
Սա վերջնականապես հունից հանել է ֆեմինիստներին,ովքեր այս անգամ դատական հայց են ներկայացրել վիճակագրագիտական կենտրոնի դեմ: