Ռեալիթի շոուների աստղ Քայլի Ջեները և երգչուհի Քայլի Մինոուգը արդեն երկու տարի է ամերիկյան դատարաններում միմյանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրում: Այդ ամենի պատճառը երկու գեղեցկուհիների բիզնեսն է․ երկու աստղերն էլ ցանկանում են իրենց բրենդն անվանել «Քայլի»։ Բանն այն է, որ Ջեներն ու Մինոուգը միժամանակ որոշել էին հիմնել իրենց բրենդը՝ անվանելով «Քայլի», սակայն Ջեներն առաջ է ընկնում երգչուհուց և զրկում է նրան սեփական անվամբ բրենդն ունենալու հնարավորությունից: Հիմա Քայլի Ջեների բրենդը՝ «Քայլի»-ն զբաղվում է բարձրորակ դիմահարդարման միջոցների վաճառքով, իսկ Մինոգը զբաղվում է մանկական հագուստի արտադրությամբ և պայքարում է՝ սեփական բրենդն իր անվամբ դարձնելու համար: Երգչուհին Ջեներին անվանել է էժանագին անբարոյական, ով ճանաչում է ձեռք բերել անմակարդակ ռեալիթի շոուների շնորհիվ: Մինոուգը հաճախ է իր ինստագրամում տեղադրում փոստեր, որտեղ փնովում է «Քայլի» ապրանքանիշն ու հորդորում է չօգտվել դրանից։