Vogue Italia-ին տված հարցազրույցում Բելլա Հադիդը պատմել է, թե ինչպես է համատեղում աշխատանքը և կյանքը, ինչպես նաև Լայմի հիվանդության դեմ իր 14-ամյա պայքարի մասին։
Բելլա Հադիդն այժմ նորաձևության ոլորտի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Եվ նա այս տիտղոսը նվաճել է մեծ դժվարությամբ։
«Այս բոլոր տարիների ընթացքում իմ աշխատանքային ձևը հատկապես առողջարար չի թվում», – կիսվել է Բելլան։ Նա պարզաբանել է, որ շարունակել է ակտիվորեն աշխատել նույնիսկ համավարակի ժամանակ։
Հադիդը նկարագրել է, թե ինչպես է փոխվել աշխատանքի նկատմամբ իր վերաբերմունքը առողջության վատթարացումից հետո. «Հիմա ես սովորել եմ «ոչ» ասել այն նախագծերին, որոնցում ներգրավված են մարդիկ, որոնց արժեքները ինձ հետ չեն համընկնում»։
Բելլան գրեթե 14 տարի պայքարում է մանրէներից առաջացած վարակիչ հիվանդության դեմ. «Ես լաց եմ լինում ամեն անգամ, երբ ստիպված էի հրաժարվել աշխատանքից, քանի որ հիվանդ էի։ Ես ինձ լիովին անօգնական էի զգում»։
Հիմա Հադիդը փորձում է հավասարակշռել իր խիտ գրաֆիկը առօրյա կյանքի հետ. «Ես շնորհակալ եմ ժամանակ առ ժամանակ Տեխաս գնալու և իմ ձիերին ու շներին այցելելու հնարավորության համար։ Ապրել իրական կյանքով, որն ինձ ուրախություն է պատճառում։ Եվ միայն դրանից հետո վերադառնալ աշխատանքի, ինչը ինձ ավելի լիարժեք կդարձնի»։
















