«Սպանություններ մեկ շենքում» սերիալի աստղ Մարտին Շորթի դուստրն ինքնшսպшն է եղել

Կանադացի դերասան Մարտին Շորթի դուստրը ինքնասպան է եղել։ 42-ամյա Քեթրինի մարմինը հայտնաբերվել է նրա Հոլիվուդ Հիլզի տանը, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Փետրվարի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանած ոստիկանության տվյալներով՝ կինը մահացել է հրազենային վերքից։ Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն գտել հանցագործության որևէ նշան և հետաքննում են ինքնասպանության հնարավորությունը։ Շորթի ներկայացուցիչները արդեն հաստատել են ողբերգությունը։

Քեթրինը Մարտին Շորթի և երգչուհի Նենսի Դոլմանի որդեգրված դուստրն է։ Զույգը, որը ամուսնացած է եղել գրեթե 30 տարի մինչև Դոլմանի մահը ձվարանների քաղցկեղից 2010 թվականին, ունի նաև երկու որդեգրված որդի։ Քեթրինը, ինչպես իր եղբայրները, նախընտրում էր աննկատ ապրելակերպ և միայն երբեմն էր հայտնվում հոր հետ հասարակական միջոցառումներին։ Հայտնի է, որ նա վաղուց զբաղվում է բարեգործական աշխատանքներով և եղել է Bring Change 2 Mind կազմակերպության անդամ, որը նպատակ ունի օգնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց։