BTS-ի Jungkook-ը վերակենդանացրել է 90-ականների էսթետիկան Calvin Klein-ի նոր արշավում

BTS-ի Jungkook-ը Calvin Klein-ի նոր քեմփեյնում որոշել է հիշեցնել, որ չկա ավելի լավ բան, քան մի քանի զույգ լավ նստող ջինսերը: Լեգենդար Mert Alas-ի ոսպնյակում արտիստը ներկայացրել է 90-ականների նորաձև օմմաժը ՝ ստիպելով մեր սրտերը բաբախել հին լավ վինիլային երաժշտության ռիթմով:

«Ես սիրում եմ Calvin Klein ջինսերը, քանի որ դրանք ստեղծված են կյանքի համար»։

«Footloose» չհնացող հիթի ներքո Jungkook-ը սովորական երաժշտական խանութը վերածում է դեկորացիայի իր կատարման համար: Նա ցուցադրում է երկու պաշտամունքային ոճ՝ 90-ականների Straight-ը և Baggy-ն, որոնք, նրա խոսքով, թեև հղում են անում 90-ականների ոճին, բայց միանգամայն ժամանակակից են թվում: Դրանք լրացվում են վերաիմաստավորված ջինսե Trucker բաճկոններով և օվերսայզ բոմբերներով: