Իրինա Շեյքը, որը վերջերս Սան Ռեմոյի նորաձևության փառատոնի համահաղորդավարն էր, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին: 40-ամյա սուպերմոդելը քայլել է Bottega Veneta-ի նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ: Նա հայտնվել է ցուցադրությանը՝ կրելով մոխրագույն վերարկու մերկ մարմնի վրա, սև գլխարկ և ոսկե շղթա պարանոցին։
Ավելի վաղ Իրինա Շեյքը Սան Ռեմոյի նորաձևության փառատոնին մասնակցել էր ժանյակավոր և մորթյա տաբատով, ինչպես նաև պապարացիների կողմից լուսանկարվել էր բիկինիով՝ դստեր հետ Մայամիում հանգստանալու ժամանակ։



















