Դերասան, հաղորդավար Հայկ Պետրոսյանի և Անի Պողոսյանի ընտանիքը համալրվել է: Զույգի երրորդ զավակը լույս աշխարհ է եկել փետրվարի 28-ին:
Տղային Վան են անվանել: Հայտնում է BRAVO.am-ը:
12-ամյա Նարեկը և 7-ամյա Արեգն արդեն հանդիպել են իրենց նորածին եղբորը: Երջանիկ ծնողները եղբայրների առաջին հանդիպման հուզիչ կադրով կիսվել են սոցցանցային իրենց էջերում:
















