Ջորջինա Ռոդրիգեսը գիտի՝ ինչպես գրավել ուշադրություն, սակայն այս անգամ դա կարող է արժենալ ընտանեկան անդորրը։
Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին կրկին հայտնվել է սոցցանցերի ուշադրության կենտրոնում։ Նա մասնավոր ինքնաթիռից տպավորիչ ու բավականին անկեղծ լուսանկար է հրապարակել, որը կարճ ժամանակում հիացրել է հետևորդներին։
Լուսանկարում Ջորջինան ներկայացել է համարձակ կերպարով՝ կրելով միայն ոճային կրծկալ, նախշերով կիսաթափանցիկ զուգագուլպաներ և բարձրակրունկներ։ Հրապարակմանը կից նա հակիրճ գրառում է արել՝ «Միլան»։
Լուսանկարն արդեն հասցրել է հավաքել հարյուր հազարավոր հավանումներ։ Մեկնաբանություններում երկրպագուները հիանում են «Ալ-Նասրի» հարձակվողի հարսնացուի գեղեցկությամբ՝ նրան անվանելով «Աստվածուհի», «Անհավանական» և «Շքեղ»։
Սակայն, ինքնաթիռից արված այսքան բաց ու համարձակ կադրը աննկատ չի մնացել նաև մամուլի կողմից ու, ըստ շշուկների, զայրացրել է ֆուտբոլիստին։ Լրատվականներում արդեն ակտիվորեն գրում են այն մասին, որ Ռոնալդուն խիստ դժգոհ է մնացել Ջորջինայի այս հրապարակումից և իսկական սկանդալ է սարքել սիրելիի համար:
















