«Իսկ հիմա սկսվում է ամենահետաքրքիրը». Հայարփի Զուռնաչյանը նշել է 30-ամյակը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հայարփի Զուռնաչյանը դարձել է 30 տարեկան: Գրում է BRAVO.am-ը

Նա այդ առիթով գրառում է արել սոցցանցային իր էջերում ու խոստովանել, որ 30-ում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

«Այս տարիքը դիմավորում եմ շնորհակալությամբ: Երախտապարտ եմ անցյալի համար։ Ներկա պահին խաղաղ եմ եւ հետաքրքրությամբ եմ նայում իմ ապագային։ Շնորհակալություն իմ բոլոր «ես»-երին, որոնց շնորհիվ հասել եմ այս կետին: Իսկ հիմա սկսվում է ամենահետաքրքիրը: Ծնունդս շնորհավոր»,- գրել է նա:

Մեկ այլ հումորային տեսանյութում էլ դերասանուհին ընդգծել է, որ 30 տարեկանում կարող է բուրգեր գնել առանց վարկի ու մայրիկի թույլտվության: «Այ դա հաջողություն է»,- կատակել է նա: