«Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան

Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ը: Մինչ պարզ կդառնա ովքեր են տարվա լավագույնները, Tert.am Life-ի հետ զրույցում նախորդ տարի տարվա լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչված Սոնա Ռուբենյանը խոսելի է հաղթանակի զգացողությունների մասին:

«Հաղթանակն առհասարակ մարդու կայնքում շատ մեծ դեր ունի, քանի որ հաղթանակի բերկրանքը միշտ պահում ես քո սրտում։ Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ մեծ ու փոքր հաղթանակներ, և հենց այդ զգացողությունն է ինձ առաջ մղում իմ աշխատանքում»,- պատմել է Սոնան:

Երգչուհին, խոսելով մրցանակաբաշխության երեկոյի հիշողություններից, նշեց, որ իր անունը լսելն այդ օրվա ամենատպավորիչ հիշողությունն էր. «Բայց նաև կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել կարմիր գորգը և շարունակել օրը։ Բեմի վրա էլ արդեն շատ զգույշ էի քայլում, որպեսզի կրկին չպոկվեր և չընկնեի»: