«Կյանքդ ապրիր ոչ թե այնպես, ասես բոլորը քեզ են նայում և խիստ հետաքրքրված են քեզանով, այլ այնպես, որ բացի Տիրոջից ուրիշ ոչ մի հետևող աչք չկա, որևէ քննող հայացք հառած չէ քեզ ու թող քո քայլերը, ապրելակերպը, գործերն ու կենսակերպը միայն նրա քննությունը բռնեն, ու տես, թե կյանքդ ինչպես է փոխվում, ինչ ներքին խաղաղության է հանգեցնում, անգամ, երբ փոթորկուն փորձություններում ես:
Կյանք, որտեղ չկա մրցակցություն ու մրցավազք, ապացուցելու և երևալու խնդիր, դուր գալու կամ չգալու հարց, թրենդներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու տենդ: Կա միայն մարդ լինել ու մնալու բնական պահանջ:
Իմ օրինակից ելնելով եմ ասում, փորձեք և կտեսնեք, որքան ներդաշնակ եք լինում, երբ դա անհնարին է թվում և անգամ ֆանտաստիկայի ժանրից»,-ինստագրամյանիր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը: Գրում է Tert.am-ը:

















