Բրիթնի Սփիրսին ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով, հաղորդում է TMZ-ը։

Երգչուհուն կանգնեցրել են Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ոստիկանները, ապա տարել ոստիկանություն։ Սփիրսին ձերբակալել են և շուտով ազատ արձակել։

Երկրպագուները անմիջապես նկատել են, որ ձերբակալության մասին լուրից հետո երգչուհին ջնջել է իր Instagram-ը։ Արտիստը այժմ պետք է ներկայանա դատարան մայիսի 4-ին, որտեղ գործը պաշտոնապես կքննվի։

Աստղի ներկայացուցիչների խոսքով՝ նրա սիրելիները ներկայումս քննարկում են աջակցության ծրագիրը, իսկ որդիները՝ Պրեստոնը և Ջեյդենը, պլանավորում են ժամանակ անցկացնել նրա հետ այս դժվարին ժամանակահատվածում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բրիթնի Սփիրսը իրավական խնդիրների է բախվում. 2007 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով՝ Լոս Անջելեսում կայանված մեքենային հարվածելու, ապա դեպքի վայրից փախուստի դիմելու համար։