Սինգապուրցի լուսանկարիչ և մոդել Չուանդո Թանը նշել է իր 60-ամյակը, և սոցիալական ցանցերի օգտատերերը չեն կարողանում հավատալ նրա իրական տարիքին։
Չուանդո Թանը իր տարեդարձի առթիվ լուսանկարներ է հրապարակել Instagram-ում։ Լուսանկարները արագ տարածվեցին, իսկ մեկնաբանությունները լի էին կատակներով և զարմացած արձագանքներով, քանի որ շատ հետևորդներ կարծում են, որ նա առավելագույնը 30-35 տարեկան է։
Որոշ երկրպագուներ մոդելին անվանում են «վամպիր»։ Մեկ օգտատեր կատակել է. «Գիտեմ, որ նա վամպիր է, պարզապես չեմ կարող ապացուցել դա»։ Մյուսները խնդրում են Չուանդոյին շտապ կիսվել իր գաղտնիքներով, թե ինչպես է նա 60 տարեկանում այսպիսի տեսքով:
Չուանդո Թանը սկսել է աշխատել որպես լուսանկարիչ 90-ականներին և աշխատել է բազմաթիվ համաշխարհային ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Harper’s Bazaar-ի, Louis Vuitton-ի, L’Oréal-ի հետ։ Թանը իր անձնական կյանքը թաքցնում է հանրության ուշադրությունից, բայց հայտնի է, որ նա միայնակ է։

















