Պլաստիկ վիրաբույժ, «Women’s club» նախագծի մասնակից Սիրուն Մինասը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր լուսանկար ամուսնու հետ։ Հիշեցնեք, որ «Women’s club»-ի առաջին հաղորդման ժամանակ իր ամուսնու մասին խոսելիս Սիրունը նշել էր, որ Ռաֆայելը «սիրուն-սիմպատիչնի» տղամարդ է։
Նոր հրապարակված լուսանկարում էլ Սիրունը կրկին անդրադարձել է ամուսնուն։ «Ինչքան է բախտս բերել ամուսնանալ այս աշխարում իմ լավագույն ընկերոջ հետ»,- մեկնաբանության դաշտում գրել է Սիրուն Մինասը՝ խոսքն ուղղելով ամուսնուն։