Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանին ամուսնության առաջարկություն են արել Փարիզում: Դիանան իր հույզերով կիվել է Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով օրվա տեսանյութը:
«Մարտի 5-ը դարձավ իմ կյանքի ամենագեղեցիկ և հիշարժան օրերից մեկը։ Այդ օրը Փարիզում մենք նշանադրվեցինք, և իմ սիրտը լցվեց անբացատրելի երջանկությամբ:
Մեր հանդիպումը շատ միամիտ ու պարզ էր, բայց հենց այդ պարզության մեջ ծնվեց մի մեծ ու անկեղծ սեր։ Երբեմն կյանքը ամենագեղեցիկ պատմությունները սկսում է ամենասովորական պահերից։
Այսօր ես վստահ կարող եմ ասել, որ իմ կողակիցը միայն իմ սիրելին չէ․ նա իմ կյանքի կարևոր կետն է, իմ խաղաղությունը, իմ ժպիտի պատճառը և այն մարդը, ով իմ կյանք բերեց իրական սեր ու ջերմություն։ Նա այն մարդն է, ով հավատաց ինձ, ուժ տվեց և դարձավ իմ երազանքները իրականացնողը։
Շնորհակալ եմ քեզ իմ կյանք մտնելու, ինձ սիրելու և միշտ իմ կողքին լինելու համար։ Քեզ հետ ես հավատում եմ, որ բոլոր երազանքները կարող են իրականություն դառնալ։
Թող մեր սերը ամեն օր ավելի ուժեղանա, և մեր պատմությունը միշտ լինի լի ջերմությամբ, հավատով ու անսահման սիրով»,- գրել է Դիանան:















