Լաս Վեգասի հանրահայտ «Zouk club»-ում օրերս կայացել է Սուպեր Սաքոյի համերգը՝ «Super Sako and friends» խորագրով:
Էպիկական սեթով, խելահեղ էներգիայով ու անդադար ռիթմերով երեկոյին մասնակցել են Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Սուրոն, Kan, MG, RobyG, Dj Habibi: Համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել է, որ միտքը վաղուց կար, պարզապես սպասում էին լավ առաջարկի:
Նրա խոսքով՝ համերգին ներկա է եղել 3000 հանդիսատես ու երեկոն անցել է թեժ մթնոլորտում: Համերգին ներկա է եղել նաև ռեփերի սիրելին՝ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը:






















