Հայ երգչուհի Լիլուն, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում պարգևատրվել է։ Այս մասին մենք իմանում ենք երգչուհու ինստագրամյան էջից։ Նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր միկրոբլոգում և կիսվել այս ուրախալի նորությամբ իր երկրպագուների հետ։
«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում կազմակերպված միջոցառման` մասնակցության և աջակցության համար այսօր պարգևատրվեցի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմեն Բայբուրթյանի կողմից։ Շնորհակալ եմ»,- հրապարակված լուսանկարներին ու տեսանյութին կից գրել է երգչուհին։