Ռիհաննայի տան վրա կրակած կինը սպառնացել է նաև այլ հայտնիների

Ռիհաննայի Բևեռլի Հիլզի տան վրա կրակ բացած կնոջ ինքնությունը պարզվել է։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով։

Նրա անունը Իվաննա Լիզետ Օրտիս է։ Նա նախկինում սոցիալական ցանցերում հրապարակել էր երգչուհուն և այլ հայտնիների հասցեին ուղղված տարօրինակ և ագրեսիվ հաղորդագրություններ, ըստ New York Post-ի։

«Ոստիկանությունը կասկածյալին նույնականացրել է որպես 35-ամյա Իվաննա Օրտիս, որը ձերբակալվել էր սպանության փորձի կասկածանքով։ Կրակոցից առաջ Օրտիսը սոցիալական ցանցերում հրապարակել էր մի շարք հաղորդագրություններ և տեսանյութեր, որոնցում հղում էին արվել մի քանի հայտնիների, մասնավորապես՝ Ռիհաննային», – գրում է հրատարակությունը։

Քարդի Բին նույնպես հիշատակվել է նրա գրառումներում։ Ավելին, 2025 թվականին նա փորձել է դատարանի միջոցով չեղարկել Բիլի Այլիշի համերգը՝ պնդելով, որ կազմակերպիչները չեն ստացել միջոցառման համար անհրաժեշտ թույլտվությունները։