«Մեր ընտանիքի համար անսահման ծանր կորուստ է». կյանքից հեռացել է բլոգեր Նինա Տիտանյանի հայրը

Բլոգեր Նինա Տիտանյանը հայտնել է, որ կյանքից հեռացել է իր հայրիկը: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Սիրելի ընկերներ և ծանոթներ, ցավով եմ գրում այս տողերը․ իմ պապաս մահացավ…

Սա մեր ընտանիքի համար անսահման ծանր կորուստ է։ Այս պահին բառերը շատ քիչ են այն ցավի համար, որը զգում եմ ներսումս։

Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և այս պահին չզանգել ինձ։ Շատ դժվար է խոսել։ Հետագա արարողությունների մասին անպայման կգրեմ ավելի ուշ։

Շնորհակալ եմ բոլորից, ովքեր կհասկանան ու հարգանքով կմոտենան այս պահին»,- ինստագրամյանի իր էջի սթորի բաժնում գրել է Նինան: