Շերի ադամանդե մատանին նշանադրության լուրերի առիթ է դարձել

Արևմտյան լրատվամիջոցները կասկածում են, որ 79-ամյա Շերը և նրա 39-ամյա ընկերը՝ Ալեքսանդր Էդվարդսը, նշանադրվել են: Պատճառը վերջին լուսանկարներում երգչուհու մատին երևացող ադամանդե մատանին է: Գրում է BRAVO.am-ը:

Շերը լուսանկարվել է իր ավագ որդու՝ Չեզ Բոնոյի հարսանիքին: Արարողության համար նա սեւ մարզահագուստ էր ընտրել, սակայն երկրպագուներին առաջին հերթին գրավել է մեծ ադամանդե մատանին: Օգտատերերը ենթադրել են, որ Էդվարդսը նրան ամուսնության առաջարկություն է արել: Զույգը դեռ չի մեկնաբանել լուրը:

Ավելի վաղ անանուն աղբյուրները պնդում էին, որ երգչուհին պլանավորում է ամուսնանալ իր 80-ամյակի օրը։ Շերը տարեդարձը կնշի մայիսի 20-ին:

Նա ու երաժշտական պրոդյուսեր, ռեփեր Ալեքսանդր Էդվարդսը սկսել են հանդիպել 2022 թվականի նոյեմբերից։ Արդեն դեկտեմբերին նրանց նշանադրության մասին լուրեր էին տարածվել: Երգչուհին մատանու լուսանկար էր հրապարակել ու գրել. «Առանց ավելորդ խոսքերի, Ալեքսանդր»։ Հետո պարզվեց, որ մատանին Սուրբ Ծննդյան նվեր էր։

Մեկ տարի անց զույգը կարճ ժամանակով բաժանվեց և մի քանի ամիս անց վերամիավորվեց:

Շերի նախկին ամուսիններն են երաժիշտ Սոնի Բոնոն եւ երգիչ Գրեգ Ալմանը։ Նա երկու ամուսնություններից էլ երեխաներ ունի։ Շերը նաև հարաբերություններ է ունեցել Թոմ Քրուզի, կիթառահար Ռիչի Սամբորայի ու Marvel-ի կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանի հետ։