Ջեյ Զին նորից կձերբակալվի

Հայտնի ռեփ երաժիշտ Ջեյ Զին 1999 թվականին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ մանհեթենյան գիշերային ակումբներից մեկում իր պրոդյուսերի՝ Լենս Ռիվերի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար: Հիմա Ջեյ Զին օրինակելի ամուսին է և հիասքանչ հայր: Տարիներ առաջ իր այդ արարքը Ջեյ Զին արդարացրել է՝ խոստովանելով, որ պրոդյուսերն իրեն ստիպում էր ալկոհոլ ու թմրանյութ օգտագործել: Լենս Ռիվերը այդ պատահարի պատճառով 20 տարի է, ինչ հաշմանդամություն ունի և հիմա ոստիկաններին ստիպել է վերանայել գործը: Լրագրողների հավաստմամբ՝ Ջեյ Զին կարող է ևս մի քանի տարով ազատազրկման ենթարկվել: