Կատակերգու Միխայիլ Գալուստյանը նոր ընկերուհու հետ ծանոթացել է նախքան ամուսնալուծությունը։ Այս մասին հաղորդում է KP.RU-ն՝ հղում անելով արտիստին մոտ կանգնած աղբյուրներին։
Գալուստյանի ընկերների խոսքով, հեռուստահաղորդավարն առաջին հայացքից սիրահարվել է Լիլիային, քանի որ նա շատ գեղեցիկ կին է։ Նյութում նշվում է, որ նա այժմ նրան անվանում է «իր կյանքի ամենամեծ սերը» և ասում է, որ ուզում է ամուսնանալ նրա հետ։
«Բոլորը գրում են, որ Միշան Լիլիային հանդիպել է հիմա՝ ամուսնալուծությունից երկու տարի անց, բայց դա ճիշտ չէ։ Գալուստյանը Լիլիային հանդիպել է երեք տարի առաջ Չինաստանում. նա նրա դիմահարդարն էր «Կայսերական գանձերը» շոուի նկարահանման հրապարակում», – պատմել են նրանք։
Գարիկ Խարլամովի վերջերս կայացած ծննդյան երեկույթին Միխայիլը անսպասելիորեն ժամանել է իր ընտրյալի՝ 35-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։
Աղբյուրը`Panorama.am















