«Նրբությունը թուլություն չէ, դա այն ներքին ուժն է, որը թույլ է տալիս զգալ մարդկանց»․ Իրինա Թովմասյան

«Նրբությունը թուլություն չէ։Դա այն ներքին ուժն է, որը թույլ է տալիս զգալ մարդկանց, նկատել մանրուքները և փոխանցել ջերմություն նույնիսկ ամենասովորական պահերին։ Նուրբ վերաբերմունքը շրջապատի հանդեպ ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ իրենց հանգիստ, հասկացված ու գնահատված են զգում։

Երբ մարդը ունի նուրբ ներքին աշխարհ, նրա խոսքերը, հայացքը ու վերաբերմունքը դառնում են փոքրիկ դրական լիցքեր, որոնք աննկատ փոխանցվում են ուրիշներին»,- ինստագրամյան իր էջում գրել է մոդել, հաղորդավարուհի Իրինա Թովմասյանը։ Հայտնում է Tert.am-ը: