Դիզայներ Ջոն Գալիանոն Zara մասմարկետի համար կմշակի սեզոնային հավաքածուներ, հայտնում է Bof պարբերականը։
Zara-ի հայտարարության համաձայն՝ Ջոն Գալիանոն կձևավորի սեզոնային հավաքածուներ՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերից։ Ընկերությունում Գալիանոն պատասխանատու կլինի ապրանքանիշի արխիվներից վերափոխված հագուստի համար։ Դիզայների հետ արդեն ստորագրվել է երկամյա պայմանագիր։
Maison Margiela-ից հեռանալուց մեկ տարի անց հակասական դիզայներ Ջոն Գալիանոն վերադառնում է աշխատանքի՝ անսովոր դերում։ Նախկինում 65-ամյա Գալիանոն աշխատել է բացառապես բարձրակարգ նորաձևության տների հետ. նա եղել է Givenchy-ի, Christian Dior-ի և Maison Margiela-ի ստեղծագործական տնօրենը։
Zara-ի համար Ջոն Գալիանոյի նշանակումը հնարավորություն է բարելավելու իր դիրքերը մասսայական շուկայի այլ ապրանքանիշերի մրցակցության պայմաններում։ Չինաստանից էժան հագուստ վաճառող Shein-ի և Temu-ի նման հսկաների վերելքի պատճառով երիտասարդ լսարանն այլևս չի ընտրում Zara-ն, ինչը հանգեցնում է Zara-ի սեփականատեր Inditex-ի շահույթի նվազմանը։ Այս շուկայում գոյատևելու համար ընկերությունը նախատեսում է Zara-ն վերածել միջին գնային ապրանքանիշի՝ ավելի բարձր որակի արտադրանքով և խուսափել իր հավաքածուներում անցողիկ թրենդների կրկնությունից։















