Ձեռնափայտով և Prada-ով. Ալլա Պուգաչովայի նոր լուսանկարը

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան կրկին հանրությանը ներկայացել է ձեռնափայտով։ fontank-ը գրում է, որ  այս անգամ երգչուհին, որը մի քանի տարի ապրել է իր ընտանիքի հետ Լիմասոլում, կիսվել է ընկերոջ ծննդյան տոնակատարությունից լուսանկարով։

«Մեր սիրելի գեղեցկուհի Ստելլան նշեց իր ծննդյան օրը։  Բարև բոլորին», – հրապարակել է լուսանկար ու գրել Ալլա Պուգաչովան։

Երգչուհին ներկայացել է Prada-ի կարճ մորթյա վերարկուով։ Ապրանքանիշը իր հավաքածուներում մորթի չի օգտագործում 2020 թվականից ի վեր։

Երգչուհին ձեռնափայտով է։ Ալլա Պուգաչովան արդեն հայտնվել է դրանով մարտի սկզբին տոնակատարությունների ժամանակ, ինչպես նաև լուսանկարվել է երկրպագուների հետ։

Երգչուհին ապրիլի 15-ին կդառնա 77 տարեկան։

Աղբյուրը`Panorama.am